Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մարզիկին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։
26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն էր, ում նկատմամբ Ղարիբյանը շքեղ հաղթանակ տոնեց:
Գևորգը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա շատ գեղեցիկ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):
Մեր մարզիկը կիսաեզրափակչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում և ժամանակից շուտ հաղթանակ (8:0) տարավ նրա նկատմամբ:
ՕՐԵՐ